Հովհ․ Թումանյան «Թռչունի մտածմունքը»

 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Հարցեր և առաջադրանքներ
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.
Առատ
անփույթ,
կեղևը,
հարդից

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:
Մի թռչունը ապրում էր փոքր տնակում։ Իր համար աշխարքհը կլոր է , անվերջ, կեղևը՝ կապույտ։
Մի օր աչքերը բացեց, տեսավ, որ իր փոքր տնակի
մեջ է, որը պատրաստել էիր մայրիկը։ Նա նայեց հեռու
և տեսա, որ աշխարքհը տերևից է շինված։ Հիմա նա
թռչում է հեռո՜ւ բայց ինչիցե շինված նա չե հասկանում

Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:

Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:
Թռչունին նամակ գրիր:

Թողնել պատասխան