ՎԱՐԴԸ

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ․

.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.

— Տե՜ս, կըծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գտի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառեր։

Փոքրիկ մեծ, ուրախացավ տխրեց, մոտիկ հեռու, սիրուն տգեղ, չնոռանաս մոռանաս,

Փշոտ անփուշ, անհամբեր հանբերատար, չօգնեց օգնեց, քնքուշ կոպիտ,

2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն բառերը, որոնցով նկարագրում է վարդին։

Փշոտ, կարմիր, քնքուշ, փշոտ։

3Բառերը դարձրո՛ւ հոգնակի։

Վարդ վարդեր,

փուշ փուշներ,

Տղա տղաներ,

Դաշտ դաշտեր,

Ձեռք ձեռքեր,։

վարդ, դաշտ, տղա, փուշ, ձեռք,

4.Ի՞նչ գիտես վարդին մասին, գրի՛ր։

Վարդ ծաղիկը միակ ծաղիկն է, որը փշոտ է։

Վարդը ծաղիկների թագուհին է։

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան