Ջ․ Ռոդարի Կապույտ լուսացույցը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը  տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:

-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:

Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:

Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.

-Դուք չգիտեք, թե ես ով եմ:

Սրամիտները կատակում էին.

-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:

-Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:

-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:

Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:

 

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

 

Առաջադրանքներ

 

1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:

Մինջև անջատվելը լուսակիրը հասցրեծ մտածել. «Խեղջ մարդիք: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարի ազդանշանն եի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրչել կիմանային: Կարող է նրանց քաջուցյունն էր քիչ»:

2.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և online բառարանի միջոցով բացատրի՛ր:

3.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։

4. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը և նկարի՛ր:

5.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:

ձկն.րս, կես.ր, սարդ.ստայն, ան.գուտ, ականջ.ղ, տար.րինակ, վատ.րակ, չ.գտագործել:

6.Դուրս գրեք բոլոր հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերը:

7.Գրեք հետևյալ բառերի ուղիղ ձևերը.

հասկանային, կիմանային, կառավարման, կառուցելու, ներկելու

8. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար:

 

Պատասխանեք հետևյալ հարցերին.

 

Ի՞նչ տարօրինակ բան արեց լուսակիրը:

 

Ի՞նչ էր մտածում լուսակիրը:

 

Ի՞նչ պատահեց, երբ լուսակիրը կապույտ ազդանշան տվեց:

 

 

Թողնել պատասխան